Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հա՛յկ, լսի՛ր, դու պատասխան ես տալու». Երթի մասնակիցները Հայկ Սարգսյանի առանձնատան առջև էին

Դեկտեմբեր 29,2020 17:52

Ինչպես արդեն հայտնել ենք, «Հայրենիքի փրկության շարժման» անդամները երթով շարժվում են դեպի Հատուկ քննչական ծառայություն։

Սակայն մինչև ՀՔԾ հասնելը նրանք կանգ առան պատգամավոր Հայկ Սարգսյանի հայրական առանձնատան դիմաց։

Հիշեցնենք՝ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանը Ազգային ժողովում հայտարարել էր․ «Ես դիմում եմ Երեւան քաղաքի ոստիկանության վարչության պետին ու խնդրում եմ, հորդորում ու պահանջում, որ շատ արագ վերականգնի հասարակական կարգը, այլապես սա կբերի վատ զարգացումների: Բազմաթիվ քաղաքացիներ գրում են ու ասում են՝ եթե ոստիկանությունը չաշխատի, մենք ստիպված կլինենք ինքներս պաշտպանենք մեր կողմից ընտրված պատգամավորներին եւ իշխանությանը»:

«Մի քանի հարկանի այս առանձնատունը կառուցելուց, Հա՛յկ, երբ կառուցում էիր հայրիկիդ փողերով, երբ հայրիկդ պետական պաշտոնյա էր, չէիր ասո՞ւմ՝ բա բանակի դիրքերը պետք է փայտից չլինեն, պետք է հողից չլինեն, այդ ժամանակ չէիր մտածում դրա մասին, երբ այդ բետոնապատ մի քանի հարկանի առանձնատունն էիր կառուցում»,- ցուցարարները դիմեցին պատգամավորին։

Նրանք հայտարարում էին, որ պատգամավորը պետք է հեռանա, և բոլորը պետք է պատասխան տան գերիների, անհետ կորածների, զոհերի համար․ «Հա՛յկ, լսի՛ր, դու դրա համար պատասխան ես տալու։ Պատասխան ես տալու քո պապայի հետ։ Էդ իմացիր»։

Նշենք, որ Հայկ Սարգսյանի հայրը՝ Զարեհ Սարգսյանը, 1996 թվականին եղել է ՀՀ սոցիալական ապահովության նախարա­րությանն առընթեր կենսաթոշակային վարչության պետ։

«Առանց շիշ բռնողների, առանց անդոների, առանց նիկոլների, առանց էրատոների ու մնացած-մնացած երևույթների Հայաստանի կերտման այս պայքարը, այս ճանապարհը, որ մենք անցում ենք, հասնելու է իր վերջնական նպատակին։ Այդ նպատակը լինելու է ազատ, արդար, հաղթող, ուժեղ, արժանապատիվ Հայաստանի կերտումը, որը կերտելու է այստեղ կանգնած յուրաքանչյուր քաղաքացի»,- ասում էին երթի մասնակիցները։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031