Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկո՛լ, դու քանդեցիր մեր երկիրը, բաժանեցիր մեր երկիրը սևերի, սպիտակների, հիմա սրանից հետո էլ ի՞նչ ես ուզում». Սայաթ Շիրինյան

Դեկտեմբեր 29,2020 17:23

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այս պահին Քոչար փողոցով դեպի Վաղարշյան փողոց՝ ՀՔԾ երթուղով ընթանում է «Հայրենիքի փրկության շարժման» անդամների երթը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Երթի մասնակիցները ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի տան մոտ են:

Մինչ երթի մեկնարկը Արաբկիր վարչական շրջանի Վահագն Դավթյանի այգում «Նիկո՛լ, դավաճան», «Առանց Նիկոլ Հայաստան» կոչերով Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հավաքված քաղաքացիներից մեկին մի կին սկսեց նախատել ու ասաց. «Քեզնից էլ լավ դավաճան, գնա Սյունիքում կանգնի պաշտպանի, տեսնեմ՝ ո՞վ է դավաճան, դո՞ւ թե մենք: Փող են տվել, որ գաս այստեղ խոսե՞ս»:

Երթի մասնակիցները նրան զոմբի անվանեցին:

Երթին մասնակցում է նաև գնդապետ Սայաթ Շիրինյանը: Նա ասաց՝ իրենց սկզբունքները նույնն են մնացել, քանի որ այս ազգադավ իշխանությունը հնարավորինս շուտ պիտի հեռանա:Սայաթ Շիրինյանը հիշեցրեց՝ երեկ արդեն իսկ ՀՀ տարածքում տեղադրվեց  ցուցանակ՝ «Բարի գալուստ Ադրբեջան» գրությամբ:

Նա վրդովվեց. «Չեմ կարողանում հասկանալ՝ սրանից հետո էլ ի՞նչ պիտի լինի, պիտի հասնեն Երևա՞ն, այս մարդկանց ննջարաններ, որ այս մարդիկ հասկանա՞ն: Ժամանակն է սթափվել ու հասկանալ, որ այս իշխանությունները ոչինչ անել չեն կարող, քանի որ իրենք իրենց տեսակով եղել են առոչինչ: Նրանք շատ հեշտությամբ մեր երկիրն են զիջում և սրիկայաբար կարողանում են ստել: Ուզում եմ հասկանալ, Նիկո՛լ, դու քանդեցիր մեր երկիրը, բաժանեցիր մեր երկիրը սևերի, սպիտակների, հիմա սրանից հետո էլ ի՞նչ ես ուզում: 2.5 տարի շարունակվում է, թե նախկիններն են մեղավոր: Ա՛յ, ապաշնորհ, ի՞նչ ես ուզում դու, ի վերջո, արած լինել: Իրենց անձամբ եմ ճանաչում, ավելի քան վստահ էի, որ այս ստահակը նոր բան մեր երկրին բերել չի կարող: Թուրքիան արդեն Վարդենիսի կողմից է մտնում: Պատկերացնո՞ւմ եք՝ բանավոր պայմանավորվածություն ունի զիջել ՀՀ հողերը: Սրանից ավելի ազգադավ իշխանություն ես չեմ պատկերացնում»:

Խոսելով սյունեցիների մասին՝ գնդապետն ասաց՝ բրավո, սյունեցիներին և հավելեց՝ ի՞նչ անենք, եթե երևանցիները ոտքի չեն կանգնում, սյունեցիների՞ն հրավիրենք Երևան: Հիմա գնացեք Երևան մոլ և այլ մոլեր, տեսեք՝ ինչ է կատարվում. ուղղակի խայտառակություն է:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031