«Հայրենիքի փրկության շարժման» անդամները դեկտեմբերի 29-ին հավաքվել էին Արաբկիր վարչական շրջանի Վահագն Դավթյանի այգում։
ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը ասաց, թե դեկտեմբերի 28-ին Ազգային ժողովի շրջակայքում քաղաքացիական անհնազանդության գործողությունների ընթացքում ակնառու էր, որ ոստիկանությունը դիմել է շատ ավելի բիրտ միջոցների․ «Եթե ոստիկանությունում նշանակված ինչ-որ նոր պաշտոնյաներ կան, որոնց ուշքն ու միտքն է Նիկոլին համոզել, որ իրենք ավելի լավ կարող են ծառայել Նիկոլին և ոչ թե Հայաստանի օրենքներին, պետք է իմանան, որ այդ օրենքները մի օր դեմ դիմաց կանգնելու են նրանց առաջ, նայելու են այդ պաշտոնյաների, այդ սպաների աչքերի մեջ ու պահանջելու են պատասխան՝ խիստ պատասխան»։
Նա հայտարարեց, որ երթով շարժվելու են դեպի Հատուկ քննչական ծառայություն, որտեղ ներկայացնելու են իրենց դժգոհությունները։
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ