ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, դեկտեմբերի 28-ին աշխատանքային այցով գտնվելով Տավուշի մարզի սահմանամերձ Բերդ քաղաքում, հանդիպել է նաև Կոստյա Մարդանյանի անվան N 3 հիմնական դպրոցի ուսուցչական անձնակազմի և աշակերտների հետ։
Տեխնոլոգիական կրթությունը նոր հիմքերի վրա դնելու նպատակով՝ նախարարության կողմից որպես նվեր դպրոցին է փոխանցվել 13 համակարգիչ, որից 8-ը՝ համակարգչային դասարանին, 5-ը՝ դպրոցում գործող «Արմաթ» լաբորատորիաներին:
Նախարարը շրջայցի ընթացքում զրուցել է դպրոցում գործող «Արմաթ» լաբորատորիաների ուսուցիչների և աշակերտների հետ։
Հակոբ Արշակյանը ընդգծել է տեխնոլոգիաների զարգացման կարևորությունը Հայաստանի առաջընթացի համար, և որ դրան հասնելու համար դպրոցում պետք է լավ սովորեն, հատկապես բնագիտական ուղղություններով հիմնավոր գիտելիքներ ունենան, ընտրեն մասնագիտություններ՝ տեխնոլոգիական ուղղություններով։ Հակոբ Արշակյանը նշել է, որ ապագայի բարձր ցուցանիշների գլխավոր հիմնասյունը դպրոցն է։ Դպրոցական տարիքից պետք է հնարավորություն ստեղծվի ծանոթանալու, սովորելու և խորանալու տեխնոլոգիաների հետաքրքիր ու բազմազան մասնագիտություններում։
ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, շնորհակալություն հայտնելով նախաձեռնության համար, կարևորել է դպրոցում համակարգիչների համալրումը, ընդգծել, որ այն լավ հնարավորություն է թե՛ դպրոցի, թե՛ «Արմաթ» լաբորատորիաների սաների համար՝ ստացած գիտելիքները գործնականում կիրառելու և նախագծեր իրականացնելու համար։
Կարդացեք նաև
Նախարար Հակոբ Արշակյանը մարզում այցելել է նաև դիրքեր, ծանոթացել նոր կառուցված ենթակառուցվածքներին։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն