ՀՀ ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և կից ներկայացված նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը:
Այն ընդունվեց միաձայն. 99 կողմ ձայնով:
Նախագիծը քննարկման է դրել ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը հիշեցրեց` նախագծի ընդհանուր տրամաբանությունն այն է, որ ազատականացվում է կուսակցությունների հիմնադրման գործընթացը, նվազեցվում լրացուցիչ խոչընդոտները, վարչարարությունը: Նա մանրամասնեց. «Գործող օրենքը նախատեսում է, որ կուսակցություն հիմնադրել կարող են համագումարի ընթացքում՝ առնվազն 100 ՀՀ քաղաքացիներ, հետո ժամանակ է տրվում օրենքով սահմանված թիվը լրացնել՝ մինչև նվազագույն 800-ի հասցնելով: Այժմ կուսակցությունների հիմնադրման ընթացակարգը պարզ է: Օրենքը նվազագույն թիվ է սահմանում երեք հարյուրը, և դա բավական է, որ կուսակցությունը դիմի գրանցման համար»:
Կուսակցությունների հանրային ֆինանսավորման բանաձևերի մասին ասաց. «Այն կուսակցությունները, որոնք ստանալու են հանրային ֆինանսավորում, դրա ընդհանուր ծավալի 60 տոկոսը երաշխավորված է բոլոր այն կուսակցությունների համար, որոնք օրենքի պահանջի համաձայն կներկայացնեն համապատասխան հաշվետվություն: 40 և ավելի տոկոս ներկայացված գործադիր մարմին ունեցող կուսակցությունները կստանան նպատակային ֆինանսավորման ամբողջ ծավալը, իսկ երկու մնացյալ տողերը 10-ական տոկոսով տրամադրվելու են այն կուսակցություններին, որոնք ունեն տարածքային որոշակի ներկայացվածություն առնվազն մարզերի կեսում: Արդեն մնացյալ 10 տոկոսը ծառայելու է կուսակցության գաղափարախոսությանը, հետազոտությունների իրականացմանը, հրապարակմանը»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ