2020 թվականի դեկտեմբերի 18-28-ն ընկած ժամանակահատվածում «Սևանի ՃՈ», «Մարտունի-Սելիմ» և «Դիլիջանի ոլորան» հենակետերում ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի և ՀՀ ոստիկանության աշխատակիցները համատեղ իրականացրած վերահսկողական կանխարգելիչ միջոցառման արդյունքում արձանագրված 4 դեպքով առգրավվել են 409 հատ, ընդհանուր քաշով 172 կգ «Սիգ» տեսակի ձուկ, ինչպես նաև Սևանա լճից դուրս է բերվել 15 հատ, շուրջ 1300 մետր երկարությամբ պոլիէթիլենային ձկնորսական ցանց:
Տեսչական մարմնի աշխատակիցներն առգրավված ձկները հանձնել են «Սևանի հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ և ՀՀ պաշտպանության նախարարություն:
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին