«Ո՞վ են ընդդիմադիրները»,-լրագրողների փաստմանը՝ ընդդիմադիրները պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, մի՞թե նա ականջալուր չպետք է լինի, ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, այսպես արձագանքեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը:
Նա շարունակեց. «17 ուժերը պահանջում են արդեն 40 օր է, բայց իրենց հանրահավաքների մասնակիցների թիվն ամեն օր պակասում է»:
Լրագրողի դիտարկմանը՝ հանրահավաքն ի՞նչ կապ ունի, գիտնականներ, մտավորականներ, նախկին և ներկա նախագահներ են պահանջում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, Հայկ Սարգսյանը հակադարձեց. «Իրենք բոլորով իրար հետ 3000 մարդ չեն կարողանում հավաքել, անգամ 300 մարդ չեն կարողանում հավաքել»:
Հարցին՝ Ձեզ համար քանա՞կն է կարևոր, թե՞ որակը, պատգամավորը պատասխանեց. «Ես որակին չեմ ուզում անդրադառնալ, բայց իրենք լուրջ խնդիր ունեն իրենց մեջ»:
Կարդացեք նաև
Լրագրողների այլ հարցերից խուսափելով՝ Հայկ Սարգսյանը մտավ ՀՀ ԱԺ նիստերի դահլիճ:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ