Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀ ԱԺ-ն Նաիրա Զոհրաբյանին զրկեց հանձնաժողովի նախագահի լիազորություններից

Դեկտեմբեր 29,2020 15:04

ՀՀ ԱԺ-ն զրկեց ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորություններից:

Հիշեցնենք՝ ՀՀ ԱԺ-ում անցկացվում էր ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության կողմից շրջանառության մեջ դրված ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման հարցի վերաբերյալ նախագծի քվեարկությունը:

ՀՀ ԱԺ Հաշվիչ հանձնախմբի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը ներկայացրեց քվեարկության արդյունքները. «132 պատգամավորից փակ-գաղտնի քվեարկությանը մասնակցել է 84-ը: 2 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ. Նաիրա Զոհրաբյանի լիազորությունների դադարեցմանը կողմ է 78 պատգամավոր, դեմ՝ 4 պատգամավոր»:

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը տեղեկացրեց՝ որոշումն ընդունվեց:

Հիշեցնենք՝ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը տեղեկացրեց՝ երկու շաբաթվա ժամկետում ԲՀԿ-ն կարող է առաջադրել հանձնաժողովի նոր նախագահի թեկնածու: Եթե չի առաջադրում, քվոտան անցնում է իշխող մեծամասնությանը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031