Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ տեղեկություններով՝ հնարավոր է Նիկոլ Փաշինյանը հանդիպի բոլոր երեք խմբակցությունների ղեկավարների հետ». Լիլիթ Մակունց

Դեկտեմբեր 29,2020 14:31

«Տպավորություն է՝ այն անձինք, որոնք պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը և որևէ կերպ չեն անդրադառնում արտահերթ ընտրությունների հնարավորությանը, իրենց կողմից պարզապես փորձ է կատարվում շրջանցել քաղաքացու՝ ընտրության հնարավորությունը և իշխանության ձևավորման հնարավորությունը»,- ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Նա նշեց՝ իրենց քաղաքական թիմը վերահաստատում է այն դիրքորոշումը, որ որևէ մեկն իրենցից կառչած չէ պաշտոններից, աթոռներից, բայց անչափ կարևոր է, որ ՀՀ քաղաքացին հնարավորություն ունենա ձևավորել նոր իշխանություն:

Փաստմանը՝ դասախոսներ, հոգևորականներ, մտավորականներ և հասարակության շատ այլ խմբեր պահանջոմ են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, նրանք, 17 ուժերը և նրանց սատարող քաղաքացիները հասարակությո՞ւն չեն. մի՞թե ճիշտ է բաժանում մտցնելը հասարակության անդամների միջև, Լիլիթ Մակունցն արձագանքեց. «Ցանկացած կարծիք ունեցող մարդ, բնականաբար, ձևավորում է իշխանություն իր քվեի միջոցով. որևէ մեկն այստեղ տարանջատում չի մտցնելու: Որպեսզի կարողանանք չափելի դարձնել, թե ինչ դիրքորոշում ունեն քաղաքացիները համալիր կերպով, դրա համար գոյություն ունեն ընտրություններ, որի տարբերակը որևէ մեկը չի մերժում»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ի՞նչ տեղեկություն ունի Նիկոլ Փաշինյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումից և մյուս խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպում սպասվո՞ւմ է, Լիլիթ Մակունցը պատասխանեց. «Որպես «Իմ քայլը» խմբակցության ղեկավար՝ ստացել եմ նախնական տեղեկություններ, որ հնարավոր է լինի նման հանդիպում: Իմ տեղեկություններով՝ հնարավոր է Նիկոլ Փաշինյանը հանդիպի բոլոր երեք խմբակցությունների ղեկավարների հետ: Առայժմ հստակ ժամի վերաբերյալ տեղեկություն չունեմ»:

Լրագրողներն ահազանգեցին՝ զանգում են պատգամավորներին և պարտադրում՝ Նաիրա Զոհրաբյանի լիազորությունների դադարեցման հարցով քվեարկության քվեաթերթիկները նկարել, ուղարկել՝ ստիպելով կողմ քվեարկել, Լիլիթ Մակունցն այսպես արձագանքեց. «Որպես «Իմ քայլը» խմբակցության ղեկավար՝ հայտնում եմ՝ նման որևէ զանգ որևէ պատգամավոր չի ստացել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031