Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գառնանգղը համարվում է թռչունների եվրոպական տեսակների մեջ ամենավտանգվածներից մեկը

Դեկտեմբեր 29,2020 14:25

Գառնանգղը /մորուքավոր անգղ, Lammergeier, Gypaetus barbatus/ համարվում է թռչունների եվրոպական տեսակների մեջ ամենավտանգվածներից մեկը, քանի որ վերջին հարյուրամյակի ընթացքում նրա թվաքանակն ու բազմացման արեալը կտրուկ կրճատվել է։

Տեսակն առավել տարածված է Եթովպիայում, որտեղ որոշ հաշվարկներով բնադրում է շուրջ 1400-2200 առանձնյակ։ 20-րդ դարի սկզբում տեսակը Եվրոպայի տարածքում գրեթե վերացել էր և միակ հիմնական ապրեվայր էր հանդիսանում Պիրենեյները։ Սակայն հետագայում ստացվել է նաև գառնանգղերին վերադարձնել Ալպեր, այնտեղից նաև՝ Ֆրանսիա։

Մարդկության զարգացման և ենթակառուցվածքների ընդլայնման հետ մեկտեղ բազմաթիվ գիշատիչ թռչնատեսակներ արձանագրել են թվաքանակի անկում պայմանավորված հիմնականում նրանց ապրելավայրերի կրճատումով։

Աշխարհի մակարդակով հազվագյուտ համարվող այս տեսակը գրանցված է նաև ՀՀ կենդանիների կարմիր գրքում, համարվում է սակավաթիվ և վտանգված տեսակ: ՀՀ կարմիր գրքի տվյալների համաձայն՝ թվաքանակը կազմում է 8-10 բնադրող զույգեր, սակայն վերջին տարիներին նկատվում է թվաքանակի կայունացում։ Թռչնաշխարհի ուսումնասիրությամբ զբաղվող «ԱրԱվես» ՀԿ կողմից մշտապես ուսումնասիրվում է Կովկասյան կենսաբզամազանության տարածքում (CWR) բնադրող մորուքավոր անգղերի կենսակերպը։ Թռչունները մշտապես գտնվում են նաև CWR անտառապահների պահպանության ներքո։

ՀՀ ԿԳ տվյալներով՝ գառնանգղի  թվաքանակի վրա ազդում է թունաքիմիկատների օգտագործումը գյուղատնտեսական և անտառային տնտեսություններում, ապօրինի որսը, թակարդներով բռնելը, ինչպես նաև կերային ռեսուրսների կրճատումը: Մորուքավոր անգղը բնադրում է առավելապես բարձր լեռների ժայռոտ տեղամասերում, գերադասելով խորը ժայռոտ կիրճերը, որպես կանոն` ծ.մ. 800-2000 մ բարձրություններում: Ձվադրում է հունվարի սկզբից մինչև փետրվարի կեսերը: Տարեկան ձվադրում են մեկ ձու: Սնվում է կենդանիների դիակներով, հիմնականում` մանր և միջին չափերի, երբեմն՝ խոշոր եղջերավոր կենդանիների:

CWR անտառապահ Մանուկ Մանուկյանին հաջողվել է գառնանգղի այս առանձնյակից այսպիսի գեղեցիկ և յուրահատուկ լուսանկարներ ստանալ, չէ ո>ր վայրի բնության մեջ վայրի կենդանուն լուսանկարելու համար առանձնահատուկ հմտություններ են անհրաժեշտ։

Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը հանդիսանում է մասնավոր պահպանվող գոտի, որտեղ անթույլատրելի է որսը, ինչպես նաև՝ բնության հանդեպ իրականացվող ցանկացած ապօրինություն։ Ապաստարանը կառավարվում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից:

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ (FPWC)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031