ՀՀ ԱԺ-ում այս պահին մեկնարկել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության կողմից շրջանառության մեջ դրված ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման հարցի վերաբերյալ նախագծի քվեարկությունը:
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը տեղեկացրեց՝ քվեարկությունը ՀՀ ԱԺ նիստերի դահլիճի հարևանությամբ գտնվող նախասրահում կմեկնարկի ժամը 13.10-ից և կտևի մինչև ժամը 14.10:
Նա նաև պարզաբանեց. «Քվեաթերթիկում քվեարկության հարցն է դրված, և հարցին «կողմ» և «դեմ» նշումով ձեր կարծիքն եք արտահայտելու»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ