Ադրբեջանը հատուկ ընդգծում է Ռուսաստանի և Թուրքիայի դերակատարությունը՝ որպես Լեռնային Ղարաբաղի շուրջ համաձայնագրի երաշխավորների: Այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ:
«Կարելի է առանձնահատուկ նշել Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի Հանրապետության դերը՝ որպես նոյեմբերի 10-ի համաձայնագրի երաշխավորների, որը տարածաշրջանում ստեղծեց նոր իրողություն և կապահովի երկար սպասված խաղաղություն և կայունություն»,- ասվում է հաղորագրության մեջ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ