Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագիրն օժանդակում է ՀԲԸՄ-ին՝ համավարակի դեմ պայքարելու համար անհրաժեշտ պարագաներ Հայաստան առաքելու գործում

Դեկտեմբեր 29,2020 13:41

Քանի որ հայաստանյան հիվանդանոցներն ու խնամքի հաստատություններն անդուլ աշխատում են՝ սպասարկելով Արցախյան պատերազմում վիրավորվածներին, համաձայն Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների (ՀՎԿԿ), կորոնավիրուսով վարակման աստիճանով երկիրը հատել է չորրորդ մակարդակի շեմը:

Սովի և մարդասիրական ճգնաժամերի վերացման ուղղությամբ աշխատող ամենահին գործակալությունը աշխարհում՝ Միավորված ազգերի կազմակերպության Պարենի համաշխարհային ծրագիրը (WFP), ՀԲԸՄ-ին առաջարկեց համակարգել Բելգիայի Լիեժ քաղաքից մաքսային բեռի մի քանի խմբաքանակի առաքման լոգիստիկ աշխատանքները, ընդ որում, բեռների հսկողությունը պետք է իրականացվեր ՀԲԸՄ Եվրոպայի մասնաճյուղի, իսկ ստացումը՝ ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության կողմից. կորոնավիրուսով հիվանդացածների թիվը այդ պահի դրությամբ գերազանցում էր 150,000-ը:

Առաքման հետ կապված բոլոր ծախսերը ստանձնեց Լիեժում WFP-ի գրասենյակը, իսկ Քովիդ-ի հետ կապված անձնական պաշտպանիչ սարքավորումն ու օժանդակ պարագաները սիրահոժար նվիրաբերեցին Բելգիայի հայ համայնքի անդամները:

«WFP-ն հպարտ է ՀԲԸՄ-ի պես պատմական և ամենահաս կազմակերպության հետ գործընկերության համար: ՀԲԸՄ-ի էությունը, ինքնին, որպես համայն հայության համար այնքան կարևոր միջազգային ժողովրդական կազմակերպություն, նշանավորվում է WFP-ի հետ ծանրակշիռ համագործակցությամբ», – ասաց WFP-ի Լիեժի գրասենյակի գործառնական ղեկավար Հայեն Աջեմյանը:

«Մենք հպարտ ենք, որ մատուցում ենք ծառայություններ, որոնք օգնում են ՀԲԸՄ-ին օգնել ավելի մեծ թվով մարդկանց և փոփոխություն մտցնել նրանց կյանքում: ՄԱԿ-ի հետ համագործակցությունը դեպի այդ փոփոխություն ճանապարհին արված մի քայլ է, և WFP-ի Լիեժի գրասենյակը հուսով է, որ այս փորձը գործուն նշանակություն կունենա հետագա համագործակցության համար», – ընդգծեց Աջեմյանը:

Համավարակի պայմաններում մատակարարումների նախաձեռնությունը մեկնարկել է 2020թ. հոկտեմբերի սկզբին և կշարունակվի մինչ հունվարի կեսերը: Բրյուսելի «Հայ տուն» հայկական մշակութային կենտրոնը, կենտրոնի նախագահ Կարեն Թադևոսյանի համակարգմամբ, հավաքել, կազմակերպել և փաթեթավորել է տարբեր իրեր և նյութեր: Ի թիվս այլ մարդկանց, Բելգիայի հայ համայնքը ներկայացնող բարերար Նանի Կաչերիսյանը անձամբ հատկացրել է 614կգ անձնական պաշտպանության միջոցներ՝ ի աջակցություն Հայաստանի առողջապահական աշխատողների: Շուրջ 42,827կգ (43 տոննա) պարագաներ կառաքվեն ՀԲԸՄ Հայաստանի գրասենյակ, որոնք կծառայեն հայ ժողովրդի կարիքներին: «WFP-ի շնորհիվ, և բելգիահայ կամավորների աջակցությամբ, մենք կարող ենք առողջապահական համակարգի մեր հերոսներին և Հայաստանում գտնվող ՔՈՎԻԴ-19-ով հիվանդներին առաքել այնքան անհրաժեշտ օգնությունը», – նշեց ՀԲԸՄ եվրոպական գրասենյակի նախագահ Նադյա Գործունյանը:

ՀԲԸՄ Հայաստանի գրասենյակը ստանձնեց բեռի ստացումը Երևանի Զվարթնոց օդանավակայանում: Առաքանին պարունակում էր առողջապահական և մարդասիրական բնույթի մի շարք պարագաներ, այդ թվում՝ անձնական պաշտպանության միջոցներ, պատրաստի թերապևտիկ սնունդ, անեսթեզիայի սարքավորում, անվասայլակներ, բժշկական հենակներ, օրթոպեդիկ սարքավորում, հագուստ, կոշիկ, քնապարկեր, սնունդ և հիգիենիկ պարագաներ՝ շուրջ 490,301 ԱՄՆ դոլար արժողությամբ:

Վայրէջքից անմիջապես հետո ՀԲԸՄ-ն բեռը բաշխեց հետևյալ կերպ. անձնական պաշտպանության պարագաները ուղարկվեցին անմիջապես Հայաստանի առողջապահության նախարարություն: Հագուստը, կոշիկներն ու ծածկոցները, ինչպես նաև հիգիենիկ պարագաներն ուղարկվեցին Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարություն: Իսկ 16,000 կգ սնունդը կմնա ՀԲԸՄ Հայաստանի գրասենյակում և կհատկացվի երկրի ողջ տարածքում ապրող կարիքավոր հայերին:

«WFP այս առաքանիները անչափ կարևոր էին Հայաստանի համար այս վճռորոշ օրերին: Մենք նաև երախտագիտությամբ ենք ընդունում ՀԲԸՄ կամավորների և անձնակազմի անձնվիրությունը, որոնք համակարգեցին իրենց գործունեությունը և համագործակցեցին՝ ապահովելու համար այս միջազգային նախաձեռնության խնամքով, արդյունավետ և թափանցիկ իրականացումը», – նշեց ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանը՝ հավելելով, որ ՀԲԸՄ-ն վերահաստատեց մարդասիրական օգնություն հասցնող հուսալի և բանիմաց գործընկերոջ իր համբավը:

ՀԲԸՄ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031