Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը մեկնել է Մոսկվա: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով գերատեսչության մամուլի ծառայության ներկայացուցչին:
«ԱԱԾ տնօրենը ժամանել է Մոսկվա»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Այցի օրակարգը չի հստակեցվում:
Գործակալությունը հիշեցնում է, որ Աբազյանը Ռուաստանի մայրաքաղաք էր մեկնել նաև դեկտեմբերի սկզբին:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ