Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՊԾ նորանշանակ պետը այնպես էր մտել դերի մեջ, որ մի պահ փորձեց խփել նույնիսկ ՀՅԴ կամավորականների գումարտակի շտաբի պետ Արտաշես Մխիթարյանին․ «Հ․Յ․Դ․ Երևան»

Դեկտեմբեր 29,2020 12:38

«Հ․Յ․Դ․ Երևան»-ը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է դեկտեմբերի 28-ին ԱԺ-ի դիմաց քաղաքացիական ցույցի ժամանակ տեղի ունեցած իրադարձություններին՝ մասնավորապես գրելով․

«Երեկ, դեկտեմբերի 28-ին, ԱԺ-ի դիմաց քաղաքացիական անհնազանդության ակցիայի ընթացքում քաղաքացիներին առևանգելու հրահանգները տալիս էր անձամբ ՊՊԾ նորանշանակ պետ Սարգիս Հովհաննիսյանը։

Պետական այս պաշտոնյան ոչ միայն «սաղին բռնեք» էր գոռում և սեռական բնույթի հայհոյանքներ տալիս բողոքի ակցիայի մասնակիցների հասցեին, այլև սապոգների ուժն էր փորձում քաղաքացիների վրա: Նա այնպես էր մտել դերի մեջ, որ մի պահ փորձեց խփել նույնիսկ ՀՅԴ կամավորականների գումարտակի շտաբի պետ Արտաշես Մխիթարյանին։

Սարգիս Հովհաննիսյան,  դու շա՜տ փոքր ես Արտաշես Մխիթարյանի վրա ձեռք բարձրացնելու համար։ Քո գլուխն անգամ չի հասնի Արտաշես Մխիթարյանի եւ նրա մարտական ընկերների կրունկին։ Նրանք 90-ականներից մինչև 2020թ. սահման են պահել, թուրքի դեմ կռիվ տվել, վիրավորվել, ընկերներ կորցրել…

Եվ շատ լավ են հասկանում հայրենի հողի արժեքը: Նրանք այսօր էլ պատրաստակամ են չզիջել ո՛չ հայրենի տարածքը, ո՛չ էլ սպայի պատիվը։
Մինչդեռ դու՝ Սարգիս Հովհաննիսյան, և քո նմանները մեկ գերնպատակ ունեք՝ հաճոյանալ դավաճան «շեֆին»՝ ի խնդիր ձեր դիմաց նետվող փշրանքների: Տարբերությունը, կարծում ենք, ակնհայտ է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031