Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյանը նիստերի դահլիճում չէ. ԲՀԿ-ն իրավունք ունի՞ կրկին առաջադրել Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունը

Դեկտեմբեր 29,2020 12:26

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության կողմից շրջանառության մեջ դրված ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման հարցի վերաբերյալ նախագծի քննարկման ընթացքում հայտարարեց՝ նախագծի հիմնական զեկուցողից հետո ըստ ՀՀ ԱԺ կանոնակարգ օրենքի՝ ելույթ կարող է ունենալ, հարցերին պատասխանել և եզրափակիչ ելույթ ունենալ ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը:

Սակայն Արարատ Միրզոյանի տեղեկացմամբ՝ Նաիրա Զոհրաբանը դահլիճում չէ: Հետևաբար անցան մտքերի փոխանակության:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը հարցրեց՝ եթե ՀՀ ԱԺ-ն որոշում է կայացնում, և Նաիրա Զոհրաբյանը զրկվում է իր լիազորություններից, հետո ի՞նչ է տեղի ունենում:

Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց. «Երկու շաբաթվա ժամկետում ԲՀԿ-ն կարող է առաջադրել հանձնաժողովի նոր նախագահի թեկնածու: Եթե չի առաջադրում, դրանից հետո քվոտան անցնում է իշխող մեծամասնությանը»:

Մյուս հարցին՝ ԲՀԿ-ն իրավունք ունի՞ նորից Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունն առաջադրել, Արթուր Հովհաննիսյանն արձագանքեց. «Իհարկե, իրավունք ունի, սակայն ԲՀԿ-ն քաղաքական հայտարարություն է արել, որ թեկնածու չեն առաջադրելու»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031