Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Նաիրա Զոհրաբյանը չի կարող լինել մի հանձնաժողովի նախագահ, որի գործունեության առանցքը մարդու իրավունքներն են». Արթուր Հովհաննիսյան

Դեկտեմբեր 29,2020 11:58

ՀՀ Ազգային ժողովն արտահերթ նիստում քննարկում է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության կողմից շրջանառության մեջ դրված ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման հարցի վերաբերյալ նախագիծը:

Նախագծի հիմնական զեկուցողը՝ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը, ԱԺ ամբիոնից հայտարարեց  Նաիրա Զոհրաբյանի՝ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում պաշտոնավարելու անհնարինության մասին ու օրինակ բերեց նրա ֆեյսբուքյան գրառումները, որոնք դրված են նախագծի հիմնավորումներում:

Հղում կատարելով Սահմանադրության դրույթներին՝ Արթուր Հովհաննիսյանը նշեց. «ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի գրառումներից և հրապարակային խոսքից պարզ է դառնում, որ պատգամավորի կողմից արվում են Սահմանադրությամբ ամրագրված մարդու իրավունքների, արժանապատվության ոտնահարմանն ուղղված և վիրավորանք պարունակող հայտարարություններ: Դրանք ուղղակիորեն սահմանադրությանը հակասում են, մարդկանց միջև դասակարգում դնում՝ դրանով պայմանավորված՝ վերջիններիս՝ Սահմանադրությամբ ամրագրված ընտրելու իրավունքի իրացումը սահմանափակում: Նաիրա Զոհրաբյանը չի կարող լինել մի հանձնաժողովի նախագահ, որի գործունեության առանցքը մարդու իրավունքներն են: Առաջարկում ենք ԱԺ-ին կայացնել որոշում Նաիրա Զոհրաբյանի՝ հանձնաժողովի նախագահի պաշտոնում լիազորությունների դադարեցման մասին՝ դրանով ուղերձ հղելով ՀՀ քաղաքացիներին մարդու իրավունքների և արժանապատվության նկատմամբ, դրա նսեմացման անթույլատրելիության և դրա նկատմամբ ԱԺ-ի անհանդուրժողական դիրքորոշման մասին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031