Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են հայրենիքի նորօրյա «հայրենասերները» հախուռն հրճվում, որ թուրքերը ջարդել են Վազգեն Սարգսյանի հուշարձանը Շուշիում. «Իրատես»

Դեկտեմբեր 29,2020 10:59

Ոչ մի կերպ չեմ հասկանում, թե ինչո՞ւ են հայրենիքի նորօրյա «հայրենասերները» հախուռն հրճվում, որ թուրքերը ջարդել են ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ հուշարձանը Շուշիում: Ինչո՞ւ են հայերը թուրքանում, ինչո՞ւ են թուրքի հետ հրճվում ու թուրքի պես պահում իրենց: Որովհետև իրենց սրտո՞վ է: Որովհետև իրենք էլ վառվա՞ծ են, որ Վազգենն այսօր շատ ավելի ուժեղ ու շատ ավելի կարևոր է, քան իրե՞նք՝ իրենց հավաքական գոյությամբ: Դե դա թու՞րքը պիտի ասեր:

Մեծ նորությու՞ն է, որ Վազգենի կյանքի ՄԵԿ օրվա մեջ իրենց ամբողջ կենսագրությունը տեղավորվում է ու դեռ լիքը տեղ է մնում: Որովհետև Վազգենը ոչ մեկին չի դավաճանել, ոչինչ չի ուրացել ու անգամ իրենց համարել է ՀԱՅ, որ գուցե նրա ճակատագրական սխալն էր:

Վազգենի ստվերից անգամ վախեցողները այսօր շողիքն ի բերան ճամարտակում են նրա ու նրա արձանի մասին, հոգու խորքում վստահ, որ իրենք անգամ արձան չեն ունենալու… Սա պատմություն է ՍՏՐՈՒԿ հայի դեգրադացիայի ու ոչնչության մասին, որ ՈՉԻՆՉ լինելով երազում է ԻՆՉ դառնալ: Վազգենը լսեր, ոնց էր հռհռալու…

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Ու բոլոր նրանք, որ հիմա իբր ցավ են ապրում, թող իրենց ամբողջ ցավը ուղղեն Շուշիից Սարյանի ու Մինասի կտավները տուն վերադարձնելուն, թե՞ դա արդեն ազգային արժեք չէ ու սեփական կշիռը չի ավելացնելու պատվիրատուի կշեռքին:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես»-ում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031