Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջինը Հայաստանում անցում է կատարում վարկային գործարքների շրջանակներում հաճախորդների սպասարկման ոչ թղթային տեխնոլոգիայի

Դեկտեմբեր 29,2020 10:19

Հաշվի առնելով էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության արագ զարգացումը և բանկային շուկայում թվայնացման միտումները՝ 2020 թ.-ի վերջին ՎՏԲ-Հայաստան Բանկը ներդրեց նորարարական ծառայություն՝ էլեկտրոնային ստորագրությունների կիրառում հաճախորդների կողմից վարկային փաստաթղթերի ստորագրման գործընթացում:

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջինը Հայաստանի բանկային շուկայում, իր հաճախորդներին հնարավորություն է ընձեռում ստորագրել վարկային փաստաթղթերը հատուկ պլանշետների միջոցով: Դա հնարավորություն է տալիս ոչ միայն խնայել ժամանակ, քանի որ հաճախորդը մեկ անգամ ստորագրելուց հետո ապահովում է իր ստորագրությունն ամբողջ փաստաթղթի վրա անհրաժեշտ տեղերում, այլ նաև ապահովում է վարկային փաստաթղթերի հետագա պահպանման օպտիմալացման գործընթացը. բոլոր վավերացված փաստաթղթերն անմիջապես ավտոմատ կերպով ուղարկվում են հաճախորդի էլեկտրոնային փոստի հասցեին:

Էլեկտրոնային ստորագրությունը կիրառվում է հաճախորդի գրավոր համաձայնությամբ: Ի դեպ, նույնիսկ եթե հաճախորդը էլեկտրոնային փոստ չունի, նա միևնույնն է՝ կարող է օգտվել իր վարկային փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով ստորագրելու հնարավորությունից, և այս դեպքում էլեկտրոնային ստորագրությամբ ստորագրված փաստաթղթերը հաճախորդին տրամադրվում են թղթային տարբերակով:

Նոր թղթային տեխնոլոգիան ներդնելիս՝ Բանկն առանցքային ելակետ համարեց հաճախորդի փաստաթղթերի ստորագրման գործընթացի հուսալիությունն ու անվտանգությունը: Հենց անվտանգության տեսանկյունից ապահով լինելը հանդիսանում է այս տեխնոլոգիայի հիմնական առավելությունը. յուրաքանչյուր անգամ էլեկտրոնային ստորագրություն մուտքագրելիս՝ ավտոմատ կերպով ձևավորվում է հատուկ ծածկագիր, որի միջոցով ամբողջ փաստաթուղթը ծածկագրվում է, և հետագայում այն ենթակա չէ փոփոխման: Անհնար է կեղծել կամ կրկնօրինակել հաճախորդի ստորագրությունը, քանի որ յուրաքանչյուր ստորագրություն ունի իր գաղտնի ծածկագիրը:

Մեկ հաճախորդի սպասարկման ժամանակը 15%-ով կրճատելուց բացի, ծրագրի իրականացման մեջ կարևոր դեր է խաղում նաև բնապահպանական բաղադրիչը՝. 1 տարում Բանկը կխնայի ավելի քան 6 միլիոն էջ թուղթ:

Վարկային փաստաթղթերի ոչ թղթային ստորագրման տեխնոլոգիան արդեն ներդրած է ՎՏԲ-Հայաստան Բանկի Երևան քաղաքի բոլոր մասնաճյուղերում, իսկ 2021 թվականին նախատեսվում է այն գործարկել Բանկի բոլոր մասնաճյուղերում, և փաստաթղթաշրջանառության գործընթացում այս նորարարությունը կկիրառվի Բանկի կողմից մատուցվող բոլոր տեսակի ծառայությունների համար:

Էլեկտրոնային ստորագրության ծառայության վերաբերյալ բոլոր մանրամասները կարելի է ստանալ Բանկի մասնաճյուղերից կամ զանգահարել Բանկի Կոնտակտային կենտրոն ՝ 87-87 հեռախոսահամարով:

 

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031