Լրահոս
Օրվա լրահոսը

Պայքարը` ապրելու ձև

Դեկտեմբեր 29,2020 10:04

«Խոստացել եմ, որ պիտի գամ, մամ ջան…»,-խոստացավ ու եկավ Ռաֆին։

Ժամկետային զինծառայող Ռաֆի Թադևոսյանն է։ Հերոս այս երիտասարդի համար Հայրենիքը բացարձակ արժեք է։ Ասում եմ` մի երկու բան պատմիր պատերազմական օրերի մասին ու ինքը համեստորեն, ցավ ապրելով, ասում է` ի՞նչ պատմեմ…

Դերասան, հաղորդավար Ռաֆի Թադևոսյան. առողջական շատ լուրջ խնդիրների պատճառով մինչև պատերազմը սկսվելը տեղափոխվել էր Երևան, հոսպիտալում բուժում էր ստանում։ Լսելով պատերազմի լուրը` դիմել է բժշկին, անհապաղ դուրս գրման և հետ` զորամաս ուղարկելու խնդրանքով։ Այդպես էլ եղավ։

Հրետանավոր է։ Հազարավոր արկեր են կրակել, անվրեպ խոցել են թշնամու հրետանային մարտկոցներ, շարասյուներ, զրահատեխնիկաներ, հարյուրավոր զինյալների խմբերի։

Ընկերների մասին հարցրի։ Անվախ, հոգատար, մարտնչող. այսպես է ներկայացնում նրանց։

Գետնին ընկած պարկուճները տեսնո՞ւմ եք, մի քանի րոպեի արդյունք են։ Անմոռանալի դեպքեր շատ են եղել, իսկ եթե ավելի անկեղծ` պատերազմը սեպի նման անմոռանալի է…

Մի օր Ռաֆի ընկերը զանգեց… շփոթված խոսեց, ուզում էր համոզվել, որ ինքը` Ռաֆին է խոսում հետը։ Հետո հուզված անջատեց։Ռաֆին միայն հետո իմացավ, որ անունը զոհվածների ցուցակում գրել էին։

«Պատերազմի ժամանակ ավելի շատ աշխատում էր ոչ թե ողջ մնալու, ինքնագոյատևման սինդրոմը, այլ հակառակը՝ մեկի մատը փուշ չմտնի, մեկին բան չլինի։

Միասնական էինք, թիմային էինք գործում, մեկս մյուսի հանդեպ հոգատար էինք։ Անքուն գիշերներ էին, առանձնապես ոչ քնելու մասին էինք մտածում, ոչ քաղցի։ Սուրճը լիներ, մեկ էլ նշանակետի վրա կրակելու հրաման տային։ Ուրիշ բան պետք չէր»,-պատմում է պատմությանս հերոսը։

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031