Հանրապետության հրապարակում շարունակվում է Փաշինյանի հրաժարականի պահանջով նստացույցը. տեղեկացնում է «Հայրենիքի փրկության շարժումը»:
Շարժման ֆեյսբուքյան էջում հրապարակված լուսանկարներից դատելով՝ նստացույցին մասնակցել են նաեւ ՀՀԿ երիտասարդական միության նախագահ Հայկ Մամիջանյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանը, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Վահրամ Բաղդասարյանը: