Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես չեմ հասկանում, մենք վարչապե՞տ ունենք, թե՞ բրոկեր, օրը մի տարածք հանձնում է». Գեւորգ Պետրոսյան

Դեկտեմբեր 29,2020 09:13

«Ես չեմ կասկածում, որ կողմ են քվեարկելու, ո՞նց կարող են չանեն տիրոջ ասածը: Զրկելու են Նաիրա Զոհրաբյանին այդ պաշտոնից: Բայց մի պահ պատկերացնենք, որ տիկին Զոհրաբյանին հեռացրեցին, ո՞վ է լինելու իր փոխարեն: Հավատացեք, այդ կարգավիճակը տիկին Զոհրաբյանին ավելի շատ գլխացավանք է բերել, քան ինչ-որ օգուտ, եկամուտ: Այն, ինչ նա արել է եվրոպական ատյաններում, այս քայլածներից ո՞ր մեկն է արել, հլը մի հատ մատներդ դրեք վրեն ու ասեք՝ այսինչյան այսինչ: Գնում են այնտեղ՝ խայտառակ են անում, բուֆետներից դուրս չեն գալիս»,- երեկ ԱԺ-ում հրավիրած ասուլիսում ասաց ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:

Ինչպես տեղեկացրել ենք, «Իմ քայլը» խմբակցությունը ԱԺ որոշման նախագիծ է դրել շրջանառության մեջ, որով ուզում է ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի լիազորությունները դադարեցնել՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի:

Ասուլիսում Գեւորգ Պետրոսյանն ասաց, որ Նաիրա Զոհրաբյանը քրեակատարողական հիմնարկներում է աշխատել, բա իմքայլականները դուխ կանե՞ն գնան ՔԿՀ, թեկուզ «դուխով» գլխարկով: Նա ասաց, որ գերիների, դիակների ԴՆԹ-ի հարցով իրենք են զբաղվում, երկրում շատ հարցեր են կուտակվել. «Ես չեմ հասկանում, մենք վարչապե՞տ ունենք, թե՞ բրոկեր, օրը մի տարածք հանձնում է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031