Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը դեկտեմբերի 26-ին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի իր գործընկեր Արա Այվազյանի հետ: Այս մասին ասվում է Ռուսաստանի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ:
Կողմերը կարծիքներ են փոխանակել երկկողմ, տարածաշրջանային և միջազգային օրակարգի ընթացիկ հարցերի վերաբերյալ: Հատուկ ուշադրություն է դարձվել Լեռնային Ղարաբաղի խնդրի քննարկմանը՝ նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ համաձայնագրի համատեքստում՝ ասվում է հաղորդագրության մեջ:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ