Արցախում ռուս խաղաղապահ ուժերի հրամանատար Ռուստամ Մուրադովը հայտնել է, որ Երևանի և Բաքվի միջև գերիների փոխանակություն է տեղի ունեցել:
«Այսօր… իրականացվել է հերթական գերիների փոխանակությունը: Տարված աշխատանքի արդյունքում իմ անձնական վերահսկողությամբ Ռուսաստանի ռազմաօդային ուժերը Բաքու են վերադարձրել գերության մեջ գտնվող երկու ադրբեջանցիների, իսկ Էրեբունի է վերադարձվել 4 գերի»,- ասել է Մուրադովը:
Նրա խոսքով՝ ռուս խաղաղապահները հետագայում էլ կնպաստեն եռակողմ համաձայնագրի իրականացմանը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Էհ, յետո՞յ: Ի՞նչ է նշանակում «Երեւանն ու Բաքուն փոխանակուել են»: Կը լինի՞ մի քիչ էլ հայերէն մտածէք, եւ ոչ ռուսերէն: