Այսօր ՀՀ ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը իր ՖԲ էջում հետեւյալ գրառումն էր կատարել:
Այդ գրառման մեջ բերվող որոշ պնդումների վերաբերյալ «168 ժամի» հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը նշեց, որ Անդրանիկ Քոչարյանի հետ ունի բարիդրացիական հարաբերություններ, բայց մի քանի անգամ փորձել է զանգել նրան՝ ճշտումների համար, սակայն Քոչարյանը չի պատասխանել:
«Ես ընդունում եմ՝ միգուցե զբաղված է եղել: Բայց կասեմ հետևյալը. երբ ինքն ասում է, որ նորից հրավիրում է բանավեճի, քննարկման, առնվազն ճիշտ չի ասում, որովհետև ինքն ինձ չի հրավիրել բանավեճի: Ես առաջին անգամ խոսակցություն եմ ունեցել Պետրոս Ղազարյանի հետ: Նա էր զանգել ինձ և ասել, որ ցանկանում է քննարկումներ կազմակերպել տարվա վերջում անվտանգության և այլ հարցերով, որին կմասնակցի Անդրանիկ Քոչարյանը և Սամվել Բաբայանը: Հստակ պնդում չի եղել: Եվ ես իրեն ասել եմ՝ անձնական հանգամանքներ կան, ուստի ես չեմ կարող մասնակցել:
Հիմա ես կարող եմ, չէ՞, անձնական խնդիրներ ունենալ:
Կարդացեք նաև
Երկրորդ՝ ամեն մի ասելուց հետո ես հո վազելով չե՞մ գնալու՝ չիմանալով` ինչ հարցեր են կոնկրետ քննարկվելու: Ասածս այն է, որ Անդրանիկ Քոչարյանն ինձ չի դիմել: Մենք ունենք բարիդրացիական հարաբերություններ, և Ապրիլյան հանձնաժողովի օրերին մենք զանգում էինք իրար, նա էր զանգում, խնդրում, ասում, որ քննարկենք, ես համաձայնել եմ: Անդրանիկ Քոչարյանի հետ վերջին անգամ զրուցել ենք նոյեմբերի սկզբներին՝ 8-10-ն ընկած ժամանակահատվածում: Խոսել ենք ստեղծված իրավիճակի մասին, որքան հիշում եմ, նաև խոսել ենք մոբիլիզացիոն խնդիրների մասին:
Ես հիմա էլ ուզում եմ նորից ասել՝ խորը վերլուծության արդյունքում եկել եմ այն եզրակացության, որ ոչ թե բանակն է պարտվել, ոչ թե ժողովուրդն է պարտվել, այլ ռազմաքաղաքական ղեկավարությունը՝ իր ոչ արդյունավետ կառավարմամբ և երկիրը խաղաղից պատերազմական վիճակի տեղափոխելու միջոցառումների ոչ լիարժեք կատարմամբ:
Անդրանիկ Քոչարյանի գրառումից գալիս ենք այն եզրակացության, որ ցանկանում են խորը քննարկման ենթարկել բանակի պարտության խորքային պատճառները: Ինքս իմ հարցազրույցների ժամանակ ասել եմ, որ բավականին նյութեր ունեմ վերջին պատերազմի հետ կապված, և եթե Պաշտպանության նախարարությունը կամ պետության որևէ մի կառույց նախաձեռնի քննիչ հանձնաժողովի ստեղծում, կարող եմ բավականին նյութեր տալ, որովհետև եղել եմ այնտեղ, գրառումներ եմ կատարել»,- նշեց Արցախի հերոսը:
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում: