Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը այսօր լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ արտահայտվող մտքերը իրենն են, այլ ոչ թե փաստաբանների պալատինը:
«Եթե մենք չունեինք ռազմական անհրաժեշտ ներուժը, ինչի՞ էինք հրահրում պատերազմ: Առնվազն Նիկոլ Փաշինյանի բառապաշարը պատերազմ հրահրելուն էր նվիրված: Սա փողոցային կյանք չի, որ բարձր գոռաս, դիմացինը վախենա, կամ առաջ չգա, այդ պահին քո «դուխով» գլխարկով վախեցնես: Պետություն է, որը ունի իր շահը, իր հաշվարկները: Ադրբեջան պետությունը տեսնում էր, որ դու ՍՈՒ ինքնաթիռներ ես գնել առանց ռազմական լրակազմի ու դա ներքին շուկայում գովազդում ես: Նման մեթոդով պետությանը գրգռել, կոնֆլիկտի բերել, երբ դու այդ հնարավորությունը չունես, դա շատ մոտ է դավաճանությանը: Դա նշանակում է, որ դու հատուկ հրահրել ես, լեգիտիմ հիմք ես ստեղծել, որ նա պատերազմի»,-ասաց նա:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ