Թավրիզի հեղափոխական դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել ազերի (իրանական ծագմամբ թյուրքախոս ժողովուրդ, չշփոթել ադրբեջանցի անվան հետ) ակտիվիստ Ալի Ազիզիին։
Նա մեղադրվում է Իրանի վարչակարգի դեմ քարոզչություն անելու և «Հարավային Ադրբեջանի ազգային ազատագրության ճակատ» (GAMAC) կազմակերպության անդամ լինելու մեջ։ Այս մասին հայտնում է Իրանի մարդու իրավունքների ակտիվիստների լրատվական գործակալությունը (HRANA):
Նշենք, որ Բաքվում գրանցված այդ կազմակերպության նպատակն Իրանի հյուսիսային՝ թյուրքախոս իրանցիներով բնակեցված նահանգներն Իրանից անկախ հռչակելն ու Ադրբեջանին միացնելն է:
Թուրքիայի պետական լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Ալի Ազիզին պաշտպանում է Իրանում բնակվող ազերիների «մայրենի լեզվով կրթություն ստանալու և վերջիններիս այլ սահմանադրական իրավունքները»։
Կարդացեք նաև
Թուրքիայում հատկապես վերջին շրջանում պանթյուրքիզմի քողի ներքո իրականացվող քարոզչության նպատակն է ակտիվացնել Իրանի թյուրքախոս ժողովուրդներին։
Աղբյուր` Ermenihaber.am/aa.com.tr