Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Որոշում է կայացվել հատուցումներ կատարել ևս 159 զոհված զինծառայողների ընտանիքների

Դեկտեմբեր 28,2020 19:35

Քիչ առաջ ավարտեցինք Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հերթական նիստը, որի արդյունքում որոշում կայացվեց հատուցումներ կատարել ևս 159 զոհված զինծառայողների ընտանիքների, այդպիսով մեր շահառու ընտանիքների ընդհանուր թիվը դարձնելով 1154, իսկ վերջին պատերազմի զոհերինը` 742: Որպես հատկանշական իրադարձություն կուզենամ նշել երկու դրվագ.

  1. Այսօր առաջին անգամ հատուցումների որոշումներ կայացրեցինք զոհված 18 ԱԱԾ ծառայողների ընտանիքների համար:
  2. Կրկնակի հատուցման որոշում կայացրեցինք մի ընտանիքի համար, որը կորցրել է իր երկու զավակներին:

Մեր բոլոր ջանքերը ներդնելու ենք, որ մինչև տարվա վերջ մեր 742 ընտանիքների բոլոր շահառուների համար բացենք բանկային հաշիվներ ու փոխանցենք համապատասխան գումարները:

Ամսի 31-ին կհրապարակենք 2020 թվականի մեր միջանկյալ հաշվետվությունն ու ավելի մանրամասն կներկայացնենք կատարվածը աշխատանքներն ու առաջիկա անելիքները:

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031