Լրահոս
Օրվա լրահոսը

Կան զինված խմբեր, ատելության մեծ չափաբաժին և չի բացառվում, որ ընտրարշավը տեղի ունենա ոչ առողջ մթնոլոտում․ Անի Սամսոնյան. «Ա1+» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 28,2020 19:25

Մեզ համար եղել է օրակարգ՝ վարչապետի հրաժարականի, որից հետո մենք ներկայացրել ենք ճանապարհային քարտեզ, բայց արտահերթ ընտրությունների օրակարգ մենք չունենք։ ԱԺ ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը այսպես է արձագանքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկին՝ 2021 թվականին արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ։

Ըստ Սամսոնյանի՝ այս իրավիճակում արտահերթ ընտրությունները լինելու են վտանգավոր և ոչ արդյունավետ․

«Հանրությունը պատրաստ չէ այդ իրավիճակին, մենք ունենք հումանիտար աղետ, մենք ունենք սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակ, նաև առկա է բարոյահոգեբանական ծանր մթնոլորտ և պիտի ժամանակ տրամադրենք մեր քաղաքացիներին, որպեսզի նրանք ուշքի գան, կան զինված խմբեր, կա ատելության և անհանդուրժողականության շատ մեծ չափաբաժին և չի բացառվում, որ ընտրարշավը, որին կմասնակցեն քաղաքական ուժերը, կարող է տեղի ունենալ ոչ առողջ մթնոլոտում։ Մենք կարող ենք ականատես լինել բախումների և սպառնալիքների, կարող է խաթարվել ընտրությունների մթնոլորտը»։

Սամսոնյանը վերահաստեց իրենց դիրոքորշումը, որ արդար և թափանցիկ ընտրություններ կազմակերպելու հարցում կարող են վստահել միայն սեփական ուժին․

«Մենք ականատես ենք լինում, որ վարչական ռեսուրս է օգտագործվում վարչապետի այցերի, հանդիպումների համար և մենք չենք  կարող երաշխավորված լինել, որ այդ վարչական ռեսուրսը չի կիրառվի ընտրությունների ժամանակ»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031