«Թուրքերը լցված են Գորիս-Կապան միջպետական ճանապարհը. ցուցանակ են տեղադրում։ Տեսնու՞մ եք գրառումը` բարի գալուստ Ադրբեջան։ Դե ասեք՝ սա Սյունիքը չէ, ասեք, որ սահմանները ամուր են, ասեք, որ ճիշտը սա էր, որ Զանգեզուրում թուրքը պիտի գրի` բարի գալուստ դժոխք ։ Հպարտացեք անթասիբներ»,–ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Գորիսի քաղաքապետի տեղակալ Իրինա Յոլյանը։
Aravot.am-ի հետ հեռախոսազրույցում քաղաքապետի մյուս տեղակալ Մենուա Հովսեփյանը, որը Որոտանում էր, ասաց, որ ցուցանակը դնելուց հետո, զինված ադրբեջանցիներ են կանգնել, որպեսզի հայկական կողմը չկարողանա պոկել։ «Բայց պիտի պոկենք դեն գցենք, հո սենց չի մնալու»,–ասաց Հովսեփյանը։ Նրա խոսքով «վերեւներից՝ կառավարությունից ոչ մեկը չի արձագանքել»։
«Իշխանության մեջ տղա կա՞, չկա, մենք պիտի մեր հարցերը լուծենք»,–ասաց Գորիսի քաղաքապետի տեղակալը։
Կարդացեք նաև
Լուսանկարը Իրինա Յոլյանի ֆեյսբուքյան էջից:
Արմեն ԴԱՎԹՅԱՆ