Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ՏՄՊՊՀ. Ձվի իրացման ոլորտի 7 խոշոր ընկերությունների նկատմամբ տուգանք է կիրառվել հակամրցակցային համաձայնության համար

Դեկտեմբեր 28,2020 18:35

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշմամբ հավի ձվի շրջանառության ոլորտում հակամրցակցային համաձայնություն կնքելու համար  «Լուսակերտ», «Լուսակերտի Էլիտ», «Գնթունիք», «Աշտարակ ձու», «Վարիանտ Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ, «Արզնու տոհմային ԹՏԽ» բաց բաժնետիրական և «Արաքս թռչնաֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերությունների նկատմամբ կիրառվել է տուգանք ընդհանուր շուրջ 103 մլն դրամի չափով:

Մասնավորապես, վարչական վարույթի շրջանակում իրականացված ուսումնասիրությունների, գործում առկա ապացույցների հետազոտման և գնահատման արդյունքում հաստատվել է, որ վերոնշյալ ընկերությունների կողմից 2019 թվականի դեկտեմբեր և 2020 թվականի հունվար, փետրվար ամիսների ընթացքում համաձայնեցված իրականացվել է հավի ձվի իրացման գնի պարբերական նվազեցում, իսկ 2020 թվականի մարտին նույն տնտեսվարողների կողմից համաձայնեցված կատարվել է գնի փոփոխություն, այս պարագայում՝ գնի բարձրացում։

Միաժամանակ 2020 թվականի ապրիլի 1-ից մինչև օգոստոսի 27-ն ընկած ժամանակահատվածում նույնպես արձանագրվել են համաձայնեցված գնային քաղաքականության վարքագծի դրսևորումներ ինչպես գնի միաժամանակյա նվազեցման, այնպես էլ բարձրացման մասով։ Նշենք նաև, որ  ընկերությունների կողմից կատարված գնային փոփոխությունները պայմանավորված չեն եղել ապրանքի ինքնարժեքի փոփոխությամբ կամ այլ տնտեսական գործոններով և/կամ համաչափ չեն եղել ինքնարժեքի փոփոխությանը։

Իրավախախտումը բացասական ազդեցություն է ունեցել «Հավի ձու՝ կճեպով» ապրանքային շուկայում մրցակցային իրավիճակի վրա, ինչպես նաև տուժել են մի շարք փոքր և միջին արտադրության ծավալներ ունեցող տնտեսվարող սուբյեկտներ, իսկ 9 –ը փոքր ֆերմերային տնտեսություններ դուրս են մնացել շուկայից:

Հանձնաժողովի որոշմանը կարող եք ծանոթանալ կից՝ http://www.competition.am/uploads/resources/Vo368_15_12_2020.pdf

 

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031