«Այդ չարաբաստիկ հայտարարություն-փաստաթուղթը ստորագրելուց հետո, իշխանությունը երեք օր ընկած էր հրապարակում: Եվ որեւէ մեկը չվերցրեց այդ իշխանությունը: Երեք օր հետո Նիկոլ Փաշիկյանն էլ զարմացավ, որ իշխանությունը վերցնող չկա եւ եկավ՝ հետ վերցրեց: Ինձ թվում է՝ շատ մարդիկ ու շատ խմբեր զարմացան, որ որեւէ մեկը չի ուզում վերցնել: Ես հասկանում եմ ընդդիմության մտահոգությունը: Եթե վերցնեին, այդ փաստաթղթի հետեւանքները իրենք են կրելու:
Հիմա էական չէ՝ Նիկոլ Փաշինյանը պրոֆեսիոնալ է, կամ չէ, թե դիտավորյալ արեց, հետեւանքը չի փոխվում, նույնն է: Այսինքն, այդ մարդը չի կարող լինել վարչապետ, որովհետեւ պատերազմը դեռ չի ավարտվել: Եթե մարդկանց թվում է, թե Նիկոլ Փաշինյանը փաստաթուղթը ստորագրելով, զիջումների գնալով պատերազմը կանխեց, չարաչար սխալվում են:
Տեսեք, Ադրբեջանը Հադրութը գրավել է եւ ստորագրված փաստաթղթի համապատասխան կետով չի վերադարձնում: Մենք ինչի՞ ենք այդ փաստաթղթից դուրս զիջումների գնում: Եթե Ադրբեջանը մեզ սպառնում է, որ հակառակ դեպքում պատերազմ կսկսեմ ձեր հետ ու հիմա նման զիջումներ են կատարվում, պատկերացրեք, հետո էլ իր պատկերացմամբ ասի, թե 18-20 թվականներին Զանգեզուրն իմն է եղել՝ դա էլ տվեք: Այդ դեպքում ի՞նչ ենք անելու: Զիջելով գնալո՞ւ ենք: Մինչեւ ո՞ւր ենք զիջելու: Այ, մեր հայրենակիցները, ովքեր մտածում են՝ Նիկոլ Փաշինյանը նման զիջումներ անելով պատերազմից հետ է պահում, պիտի իմանան, թե զիջումներով մինչեւ ո՞ւր պետք է գնա: Մենք այս հարցի պատասխանը պետք է ունենանք», այսօր Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը նշեց «Հայելի» ակումբում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ