Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Զոհրաբյան. «Երբ 2018 թվականին իշխանության եկան Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմը, առաջնային թիրախներից մեկն ընտրվել էր Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին»

Դեկտեմբեր 28,2020 17:41

Պատասխանելով հարցին, թե արդյոք հանրապետությունում տիրող իրական վիճակից ընդդիմության ուշադրություն շեղելու տեխնոլոգիա՞ չէր այն, որ ինչ-որ մարդիկ հայտարարեցին, թե պատրաստվում են Էջմիածնում խոչընդոտել կաթողիկոսին պատարագ մատուցել, փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն այսօր «Հայելի» ակումբում ասաց. «Ինչպես հիշում եք, երբ 2018 թվականին իշխանության եկան Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմը, առաջնային թիրախներից մեկն ընտրվել էր Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին: Եվ բոլորս էլ հիշում ենք, թե ինչ տեղի ունեցավ եկեղեցու եւ Վեհափառ Հայրապետի նկատմամբ: Դա պատահական չէր, որովհետեւ եկեղեցին ազգային ինստիտուտ է, ունի իմունիտետ եւ պաշտպանելու մեր ազգային ինքնությունը: Այս առումով եկեղեցու թուլացումը եւ եկեղեցու նկատմամբ բացասական վերաբերմունք ձեւավորելը, բնականաբար, իշխանության օրակարգային հարցերից մեկն է:

Ի՞նչ տեղի ունեցավ: Մի քանի արկածախնդիրներ տեղեկություն տարածեցին, որ պետք է գնան եւ եկեղեցում որոշակի բռնի գործողություններ կատարեն: Իրենք սկզբից սկսում են ստուգել հասարակության ռեակցիան, թե հասարակությունը եկեղեցու նկատմամբ ինչ վերաբերմունք կունենա: Եվ եթե չլինենին նաեւ ընդդիմության պաշտպանող գրառումներն ու դա անհրաժեշտ տարածում չստանար, գուցե իրենք իրենց սեւ գործն անեին, ինչպես , օրինակ, փորձեցին Սիսիանի եկեղեցում: Այս առումով, կարծում եմ, եկեղեցին պաշտպանելու հասարակության ռեակցիան ճիշտ էր ու տեղին: Ու դա չպետք է քաղաքական որեւէ օրակարգի հետ խառնել: Երբ որեւէ ուժ, իշխանություն կլինի, թե ընդդիմություն, փորձի եկեղեցու նկատմամբ իրեն ոտնձգություն թույլ տալ, պետք է կոշտ դիմադրության հանդիպի:

Տեխնոլոգիաների մասով: Նիկոլ Փաշինյանը, ուզենք, թե չուզենք, մեր ժողովրդի հավաքական կերպարն է, որովհետեւ ընդունելով նրան՝ ցույց է տվել, որ իր քիմքին հաճելի է այս բնավորության եւ այս որակներն ունեցող մարդը: Դա, իհարկե, մինչեւ պատերազմն էր: Ես մտածում էի, թե մարդկանց մոլորեցնելն ավելի հեշտ էր, օրինակ, 100 տարի առաջ, երբ տեղեկատվական տեխնոլոգիաները զարգացած չէին: Բայց, ցավոք սրտի, այսօր երբ ունենք զարգացած տեղեկատվական տեխնոլոգիաներ, մարդն ավելի հեշտ է մոլորվում»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031