Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ո՞վ պիտի անի այդ արյունահեղությունը, այն փողոցային թափթփուկնե՞րը, որոնք հիմա, օգտվելով իրավիճակից, ծակերից դուրս են եկել». Արման Եղոյան

Դեկտեմբեր 28,2020 16:47

Վազգեն Մանուկյանի խոսքին, որ եթե լինի արտահերթ ընտրություններ, արյունահեղություն է լինելու ամեն քվեատուփի մոտ՝ ԱԺ-ում անդրադարձավ իմքայլական Արման Եղոյանը՝ ասելով, որ ներքին կայունության դեմ քայլեր են սրանք. «Ես հիշեցնեմ, որ սա 96 թվականը չի, երբ արյունահեղություն էր լինում ԱԺ-ում՝ մի քանի սենյակ այն կողմ: Սա 2008-ի Ազատության հրապարակը չի, երբ էլի արյունահեղություն եղավ հրապարակում, հետո՝ Մյասնիկյանի արձանի մոտ, սա նույնիսկ 2020-ի նոյեմբերի 9-ը չի, որ էլի արյունահեղություն լինի կառավարական առանձնատներում, մահափորձ ԱԺ նախագահի դեմ: Ո՞վ պիտի անի այդ արյունահեղությունը, ի՞նչ արյունահեղության մասին է խոսքը, ո՞վ պետք է անի դա՝ «Իմ քայլի» ընտրողնե՞րը, թե՞ իրենց ընտրողները, թե՞ այն փողոցային թափթփուկները, որոնք ընտրությունից ընտրություն շրջում էին ընտրատեղամասերում ու սադրանքներ անում եւ հիմա, օգտվելով իրավիճակից, ծակերից դուրս են եկել: Ի՞նչ են ուզում, ի՞նչ են ակնարկում, ո՞ւմ են վախեցնում, սա ի՞նչ խոսելաձեւ է: Սա պետական այրի կո՞չ է»:

Եղոյանը կոչ արեց քաղաքացիներին չտրվել նման սադրանքների ու պահպանել ներքին կայունությունը: Իսկ ընդդիմությանը նա կոչ արեց գալ կառուցողական դաշտ ու քննարկել երկիրն այս վիճակից հանելու ուղիները:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031