Հաշվի առնելով տեղահանվածների սոցիալական ծանր վիճակը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամը
Արցախից տեղահանված շուրջ 700 ընտանիք շարունակում է բնակվել Գեղարքունիքի մարզի 40–ից ավել համայնքներում:
Հաշվի առնելով տեղահանվածների սոցիալական ծանր վիճակը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամը Ամանորին ընդառաջ սննդի և տնտեսական պարագաների փաթեթներ է տրամադրել այս ընտանիքներին:
Գավառի, Մարտունու և Սևանի տարածաշրջանների 9 համայնքներում ապաստանած 207 ընտանիքներն արդեն ստացել են այս փաթեթները, որոնք հիմնականում ներառում են թարմ միս, բանջարեղեն, միրգ, աղանդեր, հյութեր և առաջին անհրաժեշտության տնտեսական պարագաներ:
Նման փաթեթներ են ստացել նաև Վարդենիսի 34 համայնքներում ապաստանած արցախցի մեր հայրենակիցները:
«Հայաստան» համահայկական հիմնադրամ