Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Անի Սամսոնյան. Պատգամավորների նկատմամբ տարատեսակ հարձակումները անընդունելի են

Դեկտեմբեր 28,2020 14:26

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիաները հասկանալի են և որպես մարդու` իր դժգոհության ձայնն արտահայտելու իրավունք` ընդունելի: Բայց դրանց իմաստը և նշանակությունը վարկաբեկվում է, երբ գործի են դրվում հայհոյանքն ու բռնությունը:

Երկու տարի առաջ իմ բարձրացրած մտահոգությունն առ այն, որ «Իմ քայլը» իշխանության կողմից ցանած ատելության սերմերը դառնալու են կործանարար մեր պետության և հասարակության համար, հանդիպում էր հեգնանքի ու քմծիծաղի:

Այժմ մենք ապրում ենք քաղաքական ատելության գորշ, հյուծող իրականության մեջ:

Ազգային ժողովի պատգամավորների վրա հայհոյանքով հարձակումներով ո´չ վարչապետին իր աթոռից կզրկեք և ո´չ էլ ձեր ուզած մարդուն կկարգեք վարչապետ: Վերադարձնելով իմքայլականներին նրանց գեներացրած սևի ատելությունը և ցավեցնելով նրանց` ոչ մի հարց չի լուծվելու: Դա ոչ մի տեղ տանող ճանապարհ է:

Պատգամավորների նկատմամբ տարատեսակ հարձակումները անընդունելի են: Կոչ եմ անում բոլորին իրենց արդարացի պայքարը կազմակերպել ավելի զուսպ և խելացի, որպեսզի դրանք ընկալելի և հարգելի լինեն հանրության կողմից»:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031