Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ի՞նչ Մեղրի, ժողովուրդ ջան, որեւէ մեկը որեւէ տեղ խոսե՞լ է Մեղրիի մասին, ո՛չ». Ռուբեն Ռուբինյան

Դեկտեմբեր 28,2020 14:23

«Այս քննարկումը շատ տարօրինակ է ինձ համար, որովհետեւ պիտի քննարկեինք «Զինծառայողների կյանքի եւ առողջությանը վերաբերող նախագիծ», բայց այստեղ խոսվեց ամեն ինչից, բացի դրանից»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում մոտենալով ամբիոնին՝ դժգոհեց «Իմ քայլի» պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը:

Նրա ելույթը չսկսած՝ ԲՀԿ պատգամավորները միասնաբար դուրս եկան նիստերի դահլիճից:

Իսկ Ռուբինյանն ասաց. «ԱԺ փոխնախագահը՝ պարոն Էնֆիաջյանը գալիս է եւ այս ամբիոնից հնչեցնում է ադրբեջանական ապատեղեկատվություն: Նա ասում է, որ պետք է խոսվի Զանգելանի հատվածում բախումների մասին: Այն պայմաններում, երբ որ դրա մասին գրել է ինչ-որ ադրբեջանցի օգտատեր, հետո ինքը հերքել է դա: Ինչ-որ ադրբեջանցու գրածը մեկ օր անց հնչեցվում է ԱԺ ամբիոնից՝ ԱԺ փոխնախագահի կողմից: Հադրութի մասով ՊՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ: Տիկին Իսայանը խոսում է Մեղրիի մասին՝ ակնարկելով Մեղրիի հանձնման մասին: Այստեղ չեն, որ ասեմ, բայց դատարկ աթոռներին դիմեմ՝ ի՞նչ Մեղրի, ժողովուրդ ջան, որեւէ մեկը որեւէ տեղ խոսե՞լ է Մեղրիի մասին, ո՛չ: Ընդդիմությունը գալիս ու ասում է՝ իշխանությունը շատ վատն է, օր առաջ պետք է հեռանա: Իշխանությունն ասում է՝ շատ լավ, եկեք անենք արտահերթ ընտրություններ, եթե ժողովուրդը որոշի, որ պետք  է հեռանանք՝ կհեռանանք, եթե որոշի, որ չենք հեռանում՝ չենք հեռանա: Ոչ մի պատասխան: Միակ պատասխանը, որ կարելի էր լսել, պարոն Մարուքյանի պատասխանն էր, որ բարդություններ կլինեն ընտրություններ անցկացնելու վերաբերյալ: Շատ լավ, պարո՛ն Մարուքյան, եկեք քննարկենք այդ բարդությունները եւ լուծենք: Բայց ի վերջո ԱԺ խմբակցությունների մոտ պիտի՞ լինի կոնսենսուս, որ իշխանությունների ձեւավորման միակ լեգիտիմ աղբյուրը ժողովրդի քվեն է: «Իմ քայլը» խմբակցությունը կարծում է, որ այո, իսկ դո՞ւք ինչ եք կարծում, «Լուսավոր Հայաստան», իսկ դո՞ւք՝ ԲՀԿ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031