Լրագրողներն ասուլիսում ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին հարցրեցին, թե ինչ կարծիք ունի Սիսակ Գաբրիելյանի եւ ցուցարարների միջեւ այսօրվա միջադեպի մասին:
Հիշեցնենք, որ այսօր ցուցարարները փակել էին նաեւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի մեքենայի ճանապարհը ու «արա»-ով ինչ-որ բան ասացին: Սիսակ Գաբրիելյանը մեքենայից դուրս եկավ ու սկսեց տղայական կռիվ ու քաշքշոց՝ «արան դու ես, արա՛»: Սկսեցին սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնել ու քաշքշել իրար: Ցուցարարներից մեկը ծեծկռտուքի արդյունքում ընկավ գետնին: Մյուսները բղավում էին՝ «մի խփեք, արա՛»:
Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Ես շատ ցավում եմ, որ ճանաչելով Սիսակ Գաբրիելյանին՝ որպես պարկեշտ մարդ, լավ լրագրող, համալրեց մի քաղաքական թիմ, որն առաջնորդվում է բեսպրեդելի եւ բանդայի սկզբունքով: Ես շատ ցավում եմ Սիսակի հանդեպ կիրառված բռնության համար եւ կրկնակի ավել ցավում եմ, որ Սիսակը իրեն թույլ տվեց հարձակվել ժողովրդի վրա՝ ամենավերջին ձեւակերպումներով: Ես ցավում եմ քեզ համար, Սիսա՛կ: Դու այն եզակի մարդկանցից մեկն ես այդ խմբակցությունում, ցավում եմ, որ տրանսֆորմացվեցիր՝ նմանվելով ու դառնալով նրանցից մեկը»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ