Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Մեկ Հայաստան»-ը Փաշինյանի առաջարկած արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրակարգը համարում է անընդունելի և բացառում որևէ ձևաչափով նրա հետ խորհրդակցությունների անցկացումը

Դեկտեմբեր 28,2020 14:21

«Մեկ Հայաստան» կուսակցությունը՝ հավատարիմ լինելով իրավական պետության, իրավունքի գերակայության և օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքներին, գտնում է, որ.

1.Պետական դավաճանության հետևանքով Հայաստանում ստեղծված ներքաղաքական խորագույն ճգնաժամը կարող է և պետք է հաղթահարել բացառապես իրավական ճանապարհով;

2.Առերևույթ ՀՀ քր. օր-ի 299 հոդվածով նախատեսված հանցագործություն կատարած անձը կամ անձիք պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության՝ ՀՀ գործող օրենսդրության և ռազմական դրության կանոնների ողջ խստությամբ;

3.Առերևույթ պետական դավաճանություն կատարած անձը պետք է անհապաղ ձերբակալվի և կանգնի դատարանի առջև

4.Նիկոլ Փաշինյանը չի կարող ձևավորել և իրացնել ներքին և արտաքին քաղաքական որևէ օրակարգ, քանի որ այլևս չունի ո՛չ հորիզոնական և ո՛չ էլ ուղղահայաց լեգիտիմություն:

Հաշվի առնելով վերը նշվածը, «Մեկ Հայաստան» կուսակցությունը Նիկոլ Փաշինյանի առաջարկած արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրակարգը համարում է անընդունելի և բացառում որևէ ձևաչափով նրա հետ խորհրդակցությունների անցկացումը։

Մեր օրակարգը եղել է, կա և լինելու է մեկը. պետական դավաճանություն կատարած Նիկոլ Փաշինյանի անհապաղ ձերբակալությունը, մեղադրանքի առաջադրումն ու պաշտոնավարման դադարեցումը։

Արթուր ՂԱԶԻՆՅԱՆ

«Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031