ԲՀԿ պատգամավորներն այսօր ասուլիս էին հրավիրել: Ինչպես հայտնի է, «Իմ քայլը» խմբակցությունը ԱԺ որոշման նախագիծ է դրել շրջանառութան մեջ, որով ուզում է ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի լիազորությունները դադարեցնել՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի:
Ասուլիսում Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ Փաշինյանը վրեժխնդիր է ուզում լինել իրենից, քանի որ կարծում է, որ իր գործունեությամբ վնասում է իր «կիրթ գործընկերոջը»՝ Ալիեւին:
Նաիրա Զոհրաբյանը ընթերցեց Փաշինյանի արտաբերած բոլոր վիրավորական արտահայտությունները՝ «սամասուդ անելու» կոչից սկսած՝ մինչեւ «հոխորտացող թափթփուկներ». «Մեջբերեմ Փաշինյանի խոսքերը՝ «հիմա բոլոր այն խոզերի գլուխները, որ դրվել են գորգի վրա, գլորվելու են ու ընկնեն ցեխի մեջ»… «նա հակահարվածի ուժը իր ծնոտի վրա է զգալու, ես սա ասում եմ ուղիղ, որեւէ մեկը չփորձի դանակ խաղացնել, գողական խաղացնել, որովհետեւ ուղղակի կփռենք ասֆալտին»… Սա ընդամենը մի փոքր մեջբերում էր վարչապետի բառապաշարից»:
Կարդացեք նաև
Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ իրեն երեկվանից զանգել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ ու ասել են, որ ստիպված են կողմ քվեարկել իրեն պաշտոնից զրկելուն, քանի որ իրենց սպառնացել են, հորդորել են` քվեաթերթիկը կնկարեք ու կուղարկեք խմբակցության քարտուղարին:
Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ Փաշինյանին մարկեսյան ողբերգական կերպար է համարում, որովհետեւ իր ճակատին այլեւս դաջված է «դավաճանի» խարանը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ