Լրահոս
Օրվա լրահոսը

«Դավաճանները նրանք են, ովքեր 20-30 տարի թալանել են երկիրը, մեծ երկաթբետոնե պարիսպներով տներ են սարքել ու հողից ու փետից դիրքեր». Հայկ Սարգսյան

Դեկտեմբեր 28,2020 12:25

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն ԱԺ նիստում անդրադարձավ ԱԺ-ի մուտքի մոտ ցուցարարների միջեւ միջադեպին ու ամբիոնից դիմեց ուժային կառույցների ղեկավարներին ու ԱԱԾ պետին՝ հորդորելով շատ արագ Երեւան քաղաքում վերականգնել հասարակական կարգը. «Այսօր առավոտյան մի շարք սադրիչներ, ունենալով անձնական շահեր, փակել են ԱԺ մուտքերը ու սադրանքներ են գործել մի շարք պատգամավորների մուտք գործելու ժամանակ: Ես դիմում եմ Երեւան քաղաքի ոստիկանության վարչության պետին ու խնդրում եմ, հորդորում ու պահանջում, որ շատ արագ վերականգնի հասարակական կարգը, այլապես սա կբերի վատ զարգացումների: Բազմաթիվ քաղաքացիներ գրում են ու ասում են՝ եթե ոստիկանությունը չաշխատի, մենք ստիպված կլինենք ինքներս պաշտպանենք մեր կողմից ընտրված պատգամավորներին եւ իշխանությանը»:

Նաիրա Զոհրաբյանը ԱԺ նիստում ելույթ ունեցավ ու դավաճան անվանեց Փաշինյանին:

Հայկ Սարգսյանը, արձագանքելով նրան, ասաց. «Դավաճանները նրանք են, ովքեր 20-30 տարի թալանել են երկիրը, մեծ երկաթբետոնե պարիսպներով տներ են սարքել ու այդ ընթացքում՝ հողից ու փետից դիրքեր: Նրանք են դավաճանները: Դավաճանները նրանք են, ում կառավարման ընթացքում մեր ժամկետային զինծառայողների թիվը 2 անգամ պակասել է: Ես ԲՀԿ-ին ասել եմ: Բազմաթիվ խնդիրներ եմ նշել: Դավաճանները նրանք են, ովքեր այս վիճակին հասցրել են: Նրանք են դավաճանները, ովքեր իրենց երեխաներին մտցրել են իրենց կանանց փեշերի տակ ու չեն ուղարկել դիրքեր»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031