Ազգային ժողովում արտահերթ նիստ է: Ակտիվիստները վաղ առավոտից փակել են ԱԺ-ի բոլոր մուտքերը և խորհրդարան մուտք գործող բոլոր իմքայլական պատգամավորների հետեւից գոռում են՝ «դավաճան»:
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցրի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի նյարդերը «դավաճան» սակարկումների ներքո տեղի տվեցին: Նա հակադարձեց գոռացողներին. «Դավաճանը մամադ ա»:
Ցուցարարները փակել էին նաեւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի մեքենայի ճանապարհը ու «արա»-ով ինչ-որ բան ասացին: Սիսակ Գաբրիելյանը մեքենայից դուրս եկավ ու սկսեց տղայական կռիվ ու քաշքշոց՝ «արան դու ես, արա՛»: Սկսեցին սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնել ու քաշքշել իրար: Ցուցարարներից մեկը ծեծկռտուքի արդյունքում ընկավ գետնին: Մյուսները բղավում էին՝ «մի խփեք, արա՛»:
Այս ծեծկռտուքին ու ԱԺ-ի մոտ ցույցին խորհրդարանում անդրադարձան նաեւ պատգամավորները՝ իրենց ելույթներում, մանրամասները՝ հաջորդիվ:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ