Արցախում խաղաղապահ գործունեության ողջ ընթացքում ականազերծվել է ավելի քան 300 հա տարածք, ավելի քան 120 կմ ճանապարհ, 505 շինություն: Հայտնաբերվել և ականզերծվել է ավելի քան 12 հազար պայթյունավտանգ առարկա:
Պայթյունավտանգ առարկաները դուրս են բերվում այդ տարածքներից և ոչնչացվում հատուկ հրաձգարանում: Այս մասին ասվում է Արցախում ռուս խաղաղապահ առաքելության տարածած հաղորդագրության մեջ:
Բացի այդ, ռուս խաղաղապահների կողմից ստեղծվել են բազմաֆունկցիոնալ բժշկական ջոկատներ՝ Արցախի հեռավոր բնակավայրերում ռազմական բժիշկների աշխատանքներն ապահովելու համար: Վերջին օրերին բժշկական օգնություն է ցուցաբերվել Քաղարծի բնակավայրի (Մարտունու շրջան) 21 բնակիչների:
Ընդհանուր առմամբ Արցախի ավելի քան 900 բնակիչներ, այդ թվում 120 երեխաներ որակավորված բժշկական օգնություն են ստացել Ռուսաստանի ՊՆ դաշտային հոսպիտալում: Քաղաքացիները հիմնականում բժիշկներին են դիմել տարբեր խրոնիկ հիվանդությունների սրացման, ատամնաբուժական բողոքներով, ինչպես նաև սրտանոթային և էնդոկրինային համակարգի հիվանդություններով:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ