Սիրելի՛ հայրենակիցներ,
Մեր Հայրենիքը ճգնաժամային իրավիճակում է, իսկ վերջին իրադարձությունների պատճառով Հայաստան-Սփյուռք հարաբերությունները կորցնում են իրենց կենսունակությունը։
Մենք՝ Հայրենիք-Սփյուռք առկա հարաբերություններով մտահոգ Հայաստանի և Սփյուռքի մտավորականներս, հասարակական գործիչներս համախմբվում ենք՝ համազգային համերաշխության և միասնության մթնոլորտի կարգավորման համար անհրաժեշտ հարթակ ստեղծելու նպատակով և հայտարարում ենք «Հայրենիք-սփյուռք հարաբերությունների զարգացման նախաձեռնություն» ստեղծելու մասին։
Մեր նպատակն է՝
-Նպաստել Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների արդյունավետ զարգացմանը, Հայաստանի հասարակական-քաղաքական օրակարգում դրա պատշաճ ներկայացմանը։
-Վեր հանել Հայաստան–Սփյուռք գործակցության ոլորտում առկա խնդիրները, հանդես գալ դրանց լուծման գործնական առաջարկներով, ծրագրերով և կառուցակարգերով։
Նախաձեռնությանը կարող են միանալ բոլոր նրանք, ովքեր կիսում են մեր մտահոգություններն ու պատրաստ են աջակցել մեր նպատակների իրագործմանը։
Միանալու համար լրացրեք սույն ձևաթուղթը։
ՀԱՅՐԵՆԻՔ – ՍՓՅՈՒՌՔ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ