2020 թվականի HelpCourt դատավորների վարկանիշավորման գործընթացն ավարտվեց:
«Թափանցիկ ձեռք 2020» մրցանակն ավանդույթի համաձայն հանձնվեց 2020 թվականի արդյունքներով փաստաբանների կողմից ամենաբարձր վարկանիշի արժանացած դատավորին՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանին: Ալեքսանդր Ազարյանը դարձել է «Թափանցիկ ձեռք» հուշանվերի եռակի մրցանակակիր:
Համակարգի հիմնադիր Լեւոն Սահակյանը շնորհավորեց պարոն Ազարյանին եւ մաղթեց, որպեսզի վերջինիս աշխատանքը միշտ լինի գնհատված ինչպես փաստաբանների, այնպես էլ հանրության կողմից:
Պարոն Ազարյանը շնորհակալություն է հայտնել բոլոր այն փաստաբաններին, ովքեր գնահատել են իրեն։ Դատավորն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել նաեւ իր աշխատակազմին, մասնավորապես՝ Արսեն Հարությունյանին եւ Լուսիկ Հայրապետյանին:
Կարդացեք նաև
Ի դեպ, յուրաքանչյուր ոք կարող է ամբողջությամբ ծանոթանալ HelpCourt վարկանիշավորման գերթափանցիկ գործընթացի արդյունքներին helpcourt.am/ էլ. կայքի միջոցով: Այդտեղ կարող են տեսնել, թե ո՞ր փաստաբանը, ո՞ր դատավորին ինչպե՞ս եւ ե՞րբ է գնահատել:
Սեփ. լր.
«Առավոտ» օրաթերթ
26.12.2020