Լրահոս
Օրվա լրահոսը

Եվ կյանքն ասաց` պիտի ապրես

Դեկտեմբեր 28,2020 12:00

Սամվելին վաղուց եմ ճանաչում։ Բավականին սկզբունքային ու բարի երիտասարդ է, կյանքը շիտակ ու ճիշտ ապրելու ուղին է ընտրել։ Հայրենիքի հանդեպ սերն ու նվիրումը խտացված է Սամվել Սարյանի կերպարում։ Հայրենիքը հարուստ է նրա նման քաջորդիներով, ովքեր հանուն ընտանիքի, հավատի, ինքնության իրավունքի վտանգում են ամենաթանկը` սեփական կյանքը։

Պատերազմի առաջին օրերից Սամվելն առաջնագծում է։ Մատաղիսում մարտնչում էր զինակից ընկերների հետ միասին։ Ինչպես ինքն է ասում` բոլորը մի գաղափար ունեին` արժանապատիվ հաղթանակ։ Զրույցի ժամանակ մեկ ժպտում է, մեկ տխրում, ցավում է, որ այնքան ընկերներ է կորցրել։ Ասում է` ամեն կորուստ ծանր ու անդառնալի է։ Հոկտեմբերի 13-ին Մատաղիսում վիրավորում ստացավ։

Անդամահատում ունի, բայց փառք Աստծո, որ Սամվելն այսօր մեր կողքին է։ Այս ժամանակահատվածում գտնվում է վերականգնման փուլում։

Չի կոտրվում, իր մեջ նոր ուժեր է հավաքել, հավատում է մեր երկրի վաղվա օրվան… «Երբ գնում ես Հայրենիք պաշտպանելու, մտածում ես միայն Հայրենիքդ մասին»…,- ասում է Սամվելը։ Այդպես էլ եղավ։ Գնաց ու կռվեց` ամուր պահելով իմաստուն այն միտքը, որ հայրենիքներն ապրում են հայրենասիրությամբ։

Սամվելը եկեղեցու մոտ աղավնիներ է բաց թողնում երկինք, աղոթքով, սպասումով ու խնդրանքով հայացքն ուղղում Աստծուն։

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.12.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031