Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք․
ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի բարձր հանդիսապետությամբ Դադիվանքի վանական համալիրում տեղի ունեցավ Սուրբ պատարագի արարողություն, որը կատարեց հոգեշնորհ Տ. Հուսիկ աբեղա Սմբատյանը։
Հավարտ Սուրբ պատարագի Պարգև սրբազանը կատարեց պսակադրության արարողություն, որից հետո
շնորհավորեց գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան առիթով հավատավոր ժողովրդին, ինչպես նաև օրհնեց ու շնորհակալություն հայտնեց ռուս խաղաղապահ զինվորներին իրենց առաքելության համար:
Արարողությանը ներկա էին 100-ից ավելի ուխտավորներ։
Դադիվանք վանական համալիր այցելելուց հետո Պարգև սրբազանը ռուս խաղապահ զորքի հոգևորականների հետ այցելեց Գանձասարի վանք։