Արցախյան պատերազմի հետևանքով Դիլիջանում և հարակից տարածքներում ժամանակավոր ապաստանած արցախցի երեխաների համար «Դիլիջանի համայնքային կենտրոնն» ու «Դասավադիր Հայաստանը» ամանորյա միջոցառում էին կազմակերպել։
Միջոցառման մասնակիցները, ովքեր արցախցի երիտասարդներն էին, տարբեր հետաքրքրաշարժ գիտական փորձեր ներկայացրեցին, իրենց բարբառով Թումանյանի հեքիաթի բեմադրությունն իրականացրեցին ստվերային թատրոնի միջոցով, Դիլիջանի համայնքային կենտրոնի «Լուսէ» երգչախումբն էլ երեխաների համար ամանորյա երգեր կատարեց, իսկ վերջում Ձմեռ պապն իր անակնկալ այցով նվերներ բաժանեց երեխաներին և ուրախ երաժշտության ներքո պարեց նրանց հետ։
Միջոցառման մասնակից մոտ 40 երեխաներ միասին փորձեցին մոռանալ անցած դժվարությունները ու միասին բոլորին վստահեցնել, որ իրենք են լուսավոր ապագայի ամենակարևոր երաշխավորները։
Կարդացեք նաև
Միջոցառման մանրամասները` տեսանյութում։
Սաթենիկ ՀՈՎՍԵՓՅԱՆ