Լրահոս
Օրվա լրահոսը

«Եկեղեցին պետք է ավելի մեծ, կարեւոր դերակատարում ստանձնի մեր պետությունում». Ռուբեն Մելիքյան

Դեկտեմբեր 27,2020 15:54

«Մեր եկեղեցին պետության երեւի թե ամենակարեւորագույն հիմնասյուններից է, որ մնացել է: Մենք, ցավոք սրտի, ունենք լրջագույն խնդիրներ պետական իսնտիտուտների հետ, եւ անձամբ ինձ համար զարմանալի չէր, որ ինչ-որ շրջանակներ, սկսեցին արշավ եկեղեցու դեմ` դա ներկայացնելով կոնկրետ անձանց` Գարեգին Վեհափառի դեմ: Իրականում այդ արշավը ոչ թե Գարեգին Վեհափառի դեմ է, այլ եկեղեցու դեմ է, Հայ առաքելական եկեղեցու յուրաքանչյուր հետեւորդի դեմ է»,- այսօր Սբ. Գայանե Եկեղեցու բակում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախկին օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը:

Իրավապաշտպանն այսօր Էջմիածնում մասնակցում էր «Ամուր կանգնենք եկեղեցու կողքին» ցույցին:

Ռուբեն Մելիքյանն ասաց նաեւ, որ ինքն ունի պատկերացումներ, թե որ շրջանակներն են այդ ամենի կազմակերպիչը: Գիտի նաեւ, որ այդ շրջանակները բավականին լավ քողարկված են:

Ի դեպ, եկեղեցու դեմ կոչեր անող քաղաքացիները այդպես էլ չհավաքվեցին: Մի քանի մարդ էր եկել միայն, որոնց ոստիկանությունը կարգի հրավիրեց:

Իրավապաշտպանը ողջունում է հայոց երկու կաթողիկոսների`Գարեգին Բ-ի եւ Արամ Ա-ի կեցվածքը: Նրանք, հիշեցնենք, հայտարարություններով հանդես եկան` պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Աննախադեպ երեւույթ համարելով կաթողիկոսների կեցվածքը, իրավապաշտպանը նաեւ ողջունում է նման կեցվածքը. «Մեր եկեղեցին պետք է շատ ավելի մեծ, կարեւոր դերակատարում ստանձնի մեր պետությունում: Եկեղեցին նաեւ կարեւոր դեր պետք է ունենա սոցիալական պետության հարցերում, եւ ես ողջունում եմ այս կեցվածքը, որը դրսեւորվեց եկեղեցու կողմից»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031