Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջ չի դրել․ հերքում

Դեկտեմբեր 27,2020 15:45

«Հայաստանի Պետհիմնարկների Արհմիություն» ֆեյսբուքյան էջում կարդում ենք․ 

Aravot-ը հոդված է հրապարակել «Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան պահանջում է Փաշինյանի հրաժարականը» վերնագրով։

Իրականում Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան (ՀԱՄԿ) նման պահանջ չի դրել։

ՀԱՄԿ-ի գործադիր կոմիտեի դեկտեմբերի 25-ի նիստի օրակարգում ՀԱՄԿ-ի նախագահը ներառել էր վարչապետի հրաժարականի պահանջով հայտարարության նախագիծ, սակայն գործկոմի 10 անդամների պահանջով հարցը հանվեց օրակարգից որպես կանոնադրությանը հակասող։

Չնայած դրան՝ նույն օրը Խորհրդի նիստի ժամանակ ՀԱՄԿ-ի նախագահն առաջարկեց նույն հայտարարությունը ընդգրկել արդեն Խորհրդի նիստի օրակարգում և, հաշվի չառնելով, որ առաջարկը չհավաքեց պահանջված թվով կողմ ձայներ, խախտելով կանոնադրությունը, ՀԱՄԿ-ի նախագահը հարցն ընդգրկեց օրակարգում։

Ի նշան բողոքի՝ 8 ճյուղային արհմիությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Հայաստանի պետական հիմնարկների, ՏԻՄ-երի արհմիության 5 ներկայացուցիչները լքեցին դահլիճը, և հայտարարությունը չընդունվեց քվորումի բացակայության պատճառով։ Սակայն որոշ ժամանակ անց ՀԱՄԿ-ի կայքում հայտնվեց նշված հայտարարության տեքստն արդեն նախագահ Էդուարդ Թումասյանի անունից, որը տարածվեց նաև ֆեյսբուքով՝ իբր Հայաստանի արհմիություններ կոնֆեդերացիայի հայտարարություն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վ.Ք says:

    Հայաստանի պետական հիմնարկների, ՏԻՄ-երի արհմիության 5 ներկայացուցիչները լքեցին դահլիճը

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031